Մոսկվան Ուկրաինայում ռուսական բանկերին պաշտպանություն է խոստացել
ՌԴ նախագահի մամուլ խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական իշխանությունները անհրաժեշտ ամեն բան կանեն` Ուկրաինայում ռուսական «դուստր» բանկերի պաշտպանության համար:Այս մասին գրում է Ren.tv-ն:
«Իհարկե, անհրաժեշտության դեպքում բոլոր օրինական միջոցներով կպաշտպանենք մեր վարկային-ֆինանսական հաստատությունների շահերը»,- հայտարարել է նա: