Համացանցում են հայտնվել Մայքլ Ջեքսոնի մահից հետո սենյակում արված լուսանկարները (լուսանկարներ)
“The daily mail”-ը ներկայացրել է մի քանի շոկային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի դեղորայքից կախվածության մեջ լինելը:
Այս լուսանկարներում երևում են բազմաթիվ դեղահաբերի շշեր, թթվածնի համար նախատեսված տարաներ և բժշկական այլ պարագաներ, որոնք սփռված են աստղի ննջասենյակում: Այս լուսանկարներն արվել են նրա մահից հետո:
Մայքլ Ջեքսոնի մայրը հայտնել է, որ նա չի կարողացել անձամբ տեղեկություններ իմանալ որդու անձնական բժիշկ Քոնրադ Մուրեյի մասին: Վերջինս դատապարտվել էր անմտածված սպանության մեղադրանքով, այն բանից հետո, երբ Ջեքսոնին էր տվել մեծ չափաբաժնով անզգայացնող դեղորայք:
Նկարներից մեկում բացի դեղահաբերի շշերից, անունների ցանկից երևում է նաև բժշկի պայուսակը, որը դրված է եղել աստղի զգեստապահարանում: