«Դաստիարակելով Թրամփին». ԱՄՆ նախագահի նախկին կինը հուշագրություն կհրատարակի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին կինը՝ Իվանան հուշեր է գրում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ABC-ին:
«Դաստիարակելով Թրամփին» անվանումով հուշագրությունը կդառնա «մայրության, ուժի և ճկունության ապաքաղաքական գիրք»: Իվանան կպատմի, թե ինչպես է դաստիարակել իր և Դոնալդի 3 երեխաներին՝ Դոնալդ կրտսերը, Էրիկին և Իվանկային:
«Ես խիստ և սիրող մայր էի, ով իր երեխաներին սովորեցրել է գնահատել յուրաքանչյուր դոլար, չստել, չգողանալ, հարգել ուրիշներին»,- հայտնել է գրքի հեղինակը:
Հուշագրությունը կհրատարակվի «Simon & Schuste» հրատարակչությունում: Հրատարկման ամսաթիվը չի հստակեցվում: