ԱՄՆ նախագահը բյուջեից շուրջ 4.1 մլրդ դոլար կհատկացնի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին կոչ է անում երկրի դաշնային բյուջեից շուրջ 4.1 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը:
Նշվում է, որ նման հայտարարությամբ հանդես է եկել վարչական-բյուջետային բաժնի ղեկավար Միք Մալվեյնիին: Թրամփի բյուջետային ծրագիրը ենթադրում է այս նախագծի համար 2017 թվականին 1.5 մլրդ դոլարի հատկացում, ինչպես նաև շուրջ 2.6 մլրդ դոլար՝ 2018 թվականին:
Պատի կառուցման վերջնական գինը նշված է բյուջեի նախագծում, որը պատրաստ կլինի մայիսի կեսերին: