Ես նրա սիրելի երեխան էի. Ջեքսոնի դուստրը պատմել է հոր մասին
18-ամյա սկսնակ մոդել և դերասանուհի Փերրիս Ջեքսոնը «Harper's Bazaar»-ի ապրիլյան համարի հերոսուհին է դարձել և մասնակցել ֆոտոշարքին: Նկարահանումները տեղի են ունեցել Փարիզում, որտեղ Մայքլ Ջեքսոնի դուստրը ցուցադրել է բարեկազմ մարմինը Էյֆելյան աշտարակի ֆոնին: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Աղջիկը ոչ միայն գեղեցիկ լուսանկարներ է ունեցել, այլև հարցազրույց տվել, որում նշել է. «Ես մեծացել եմ հորս և երկու եղբայրներիս հետ: Սակայն նրա սիրելի երեխան հենց ես էի, որովհետև ես միակ դուստրն եմ: Ես արքայադուստր էի և կատարյալ հորս աչքում»:
Այս տարվա հունվարին երգչուհին մեծ հարցազրույց տվեց «Rolling Stone» ամսագրին, որտեղ պատմել է հոր հետ ապրած տարիների մասին: