Եվրոպայում բարգավաճում է ֆաշիզմի ոգին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստաընկերություններից մեկի եթերով հայտնել է Եվրոպայում «ֆաշիզմի ոգու» մասին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Էրդողանը Եվրոպայում ոչ եվրոպական երկրների ներկայացուցիչների հանդեպ վերաբերմունքը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաներին հետևելու հետ և նախազգուշացրել է Եվրոպայի երկրներում աջ կուսակցություների հայտնիության աճի վտանգի մասին:
«Եվրոպայի փողոցներում ֆաշիզմի ոգին է վխտում»,- նշել է Թուրքիայի նախագահը, ով հայտնել է նաև Եվրամիության երկրներում իսլամաֆոբիայի և թուրքաֆոբիայի աճի մասին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Նիդերլանդների միջև դիվանագիտական սկանդալ է բռնկվել օրերս: