Մառա Բաղդասարյանի «եղբայրը» վերջին լուսանկարն է արել ավտովթարից առաջ
23-ամյա Մուրադ Բալաքերիմովը լուսանկար է հրապարակել «Mercedes»-ի հետ, որն արդեն մի քանի րոպե անց մետաղի գունդի է վերածվել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Լուսանկարներն արվել են այսօր գիշերը՝ ավտովթարից քիչ առաջ: Երիտասարդները պատրաստվում էին գիշերային ավտոմրցավազք անել Մոսկվայում, որից առաջ նրանք ավտոլվացման կետ են գնացել, որտեղ մի լավ մաքրել են մեքենան:
Այժմ Մուրադ Բալաքերիմովը վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Մառա Բաղդասարյանի 23-ամյա ընկերն ուղևորի նստարանին է եղել: Ավտովթարի ժամանակ 3 մեքենա բախվել են իրար: