Զախարովան ծաղրել է ՆԱՏՕ-ի հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ-ի «StratCom» ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի վերլուծական նյութը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ռազմական դաշինքի հետազոտողներն իրենց զեկույցում ռուսական «КВН» հեռուստածրագիրն անվանել են քաղաքական մարտավարական հաղորդակցություն:
Զախարովան, ի պատասխան այս քայլի, կատակով նշել է, որ այդ դեպքում «КВН»-ի մասնակիցները, օրինակ՝ Գալուստյանն ու Ռևան, կարող են համարվել տեղեկատվական-մարտավարական ոորտի մասնագետներ: Այս մասին Մարիա Զախարովան գրել է ֆեյսբուքյան իր էջում: