Ուոլթ Դիսնեյի նախկին առանձնատունը վաճառքի է հանվել (լուսանկարներ)
Երբ խոսք է գնում հանրահայտ Ուոլթ Դիսնեյի տան մասին, երևի շատերը պատկերացնում են հեքիաթային կահավորում ' Դիսնեյլենդի մուլտիպլիկացիոն թեմատիկայով ու մուլտֆիլմերի հայտնի հերոսներով:
Իրականում հայտնի մուլտիպլիկատորը դասական ճարտարապետության հետևորդներից է եղել:
Նրա առանձնատան արտաքին տեսքը արդեն իսկ փաստում է այդ մասին:
Ուոլթ Դիսնեյի “Carolwood” առանձնատունը վաճառքի է հանվել ամերիկյան խոշոր անշարժ գույքի գործակալություններից մեկի “The Agency”-ի կողմից: Նախնական գինը սահմանված է 90 միլիոն դոլար:
Այն գտնվում է Լոս-Անջելեսում, ունի ավելի քան 16.200 քմ տարածք:
3 հարկանի շքեղ առանձնատունը ունի 8 ննջասենյակ, 17 լոգարան, կինոսրահ, գրադարան, մարզասրահ, լողավազան, թենիսի կորտեր, հրաշալի այգիներ: Տեղանքը ամբողջովին փակ է:
Չնայած այս առանձնատունը մի քանի օր է ինչ վաճառքի է հանվել, այնուամենայնիվ հետաքրքրվողները բավականին շատ են, հայտնում է luxplanet.ua-ն: