Չեչնիայի կառավարությունը կես միլիոն ռուբլու խորոված է պատվիրել
Չեչնիայի կառավարության կոմիտեն պետական պատվերով մարտի 14-ին մրցույթ է հայտարարել, որում մրցանակային օբյեկտ է հադիսանում խորովածը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ պայմանագրի գինը 550 հազար ռուբլի է: Ֆինանսավորման աղբյուր է հայտարարվել պետբյուջեն:
Մրցույթի մասնակից կարող են դառնալ միայն մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կամ շահույթ չհետապնդող սոցիալական կազմակերպությունները: