Ստավրոպոլի շրջանում թոշակառուն կծել է իր 80-ամյա հարևանի մատը
Ռուսաստանի Ստովրոպոլի մարզում թոշակառուի վրա քրեական գործ են հարուցել, ով վիճաբանության ժամանակ կծել է հարևանի մատը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում տալով «РИА Новости»-ին:
Ոստիկանության բաժանմունք է դիմել 80-ամյա տուժած հարևանը: Պարզվել է, որ հարևանների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում երկու կողմերն էլ վնասվածքներ են ստացել: «Դրա հետ մեկտեղ` կասկածյալը մտածված ատամներով կծել-պոկել է տուժածի մատը, ինչի արդյունքում անդամահատվել է մատի եղունգի հատվածը»,- նշում է աղբյուրը:
69-ամյա կասկածյալը ձերբակալված է: