ԱՄՆ-ում հրապարակվել են 2005թ.-ին Թրամփի վճարած հարկերի տվայլները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2005 թվականին 38 մլն դոլար հարկ է վճարել՝ ավելի քան 150մլն դոլարի եկամուտից: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը:
Նշվում է, որ մարտի 14-ին նման հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տունը՝ ի պատասխան «MSNBC»-ի այն հայտարարության, թե հեռուստաընկերությունը տիրապետում է երկու էջանոց հարկային հաշվետվության: «MSNBC»-ի հաղորդավար Ռեյչել Մեդդոուն մասնավորապես ասել է, որ փաստաթուղթն ստացել է լրագրող Դեյվիդ Կեյ Ջոնսթոնից:
Լրագրողն էլ իր հերթին հայտն է, թե փաստաթղթերը փոստով է ստացել: Հեռուստաալիքի հրապարակած տվյալների համաձայն՝ Դոնալդ Թրամփը հարկերը վճարել է փաստացի 25 տոկոս տոկոսադրույքով: Սպիտակ տունն այդ հարցի հետ կապված ասել է, որ Թրամփը, որպես ընկերության ղեկավար՝ պետք է «վճարեր այնքան, որքան պահանջվում էր օրենքով»: