Թուրք գործարարը գնել է լյուքս դասի բջջային հեռախոսների «Vertu» ընկերությունը
Բջջային հեռախոսների արտադրության ոլորտի նախկին հսկա «NOKIA»-ի կողմից ստեղծված «Vertu» ընկերությունը 61 միլիոն դոլարով գնել է Թուրքիայի իշխանությունների հետ խնդիրների պատճառով Թուրքիայից 2003 թվականին հեռացած Հաքան Ուզանը, ով հանդիսանում է «Uzan Holding»-ի սեփականատեր: Այս մասին գրում է Komersant.ru-ն՝ հղում տալով The Daily Telegraph պարբերականին:
Նշվում է, որ «Vertu»-ն գնել է կիպրոսյան «Baferton» ընկերությունը, որը պատկանում է հենց Հաքան Ուզանին: Նրան են պատկանում մի շարք խոշոր ընկերություններ ևս:
Հիշեցնենք, որ «Vertu» ընկերությունը ստեղծվել է 1998 թվականին: Վերջին տարիներին ընկերության համար լավ ժամանակներ չեն, սակայն, ընկերությունը շարունակում է աշխատել մեծ թափով: