Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Մոսկվայում` մարտի 8-ի տոների ժամանակ: Այդ մասին գրում է «Известия»-ն՝ հղում տալով ուժային կառույցներին:
շվում է, որ ահաբեկչություն նախապատրաստողը Տաջիկստանի քաղաքացի է՝ Իզատիլո Մ.-ն, ով ժամանել էր Ստամբուլից, սակայն Մոսկվայի օդանավակայաններից մեկում ստուգողական միջոցառումների համար ձերբակալվել է մարտի սկզբին։
Պարզվել է, որ նա նախկինում մարտերի է մասնակցել Սիրիայում: Քննության արդյունքում պարզվել է, որ նշված անձը մտադիր է եղել ահաբեկչություն իրականացնել մարտի 8-ին՝ ինքնապայթեցման միջոցով: