Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Թուրքիային «С-400» համակարգեր մատակարարելու հարցը
Մոսկվայում կայացած ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Անկարային С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հավանականությունը: Այս մասին գրում է «Известия» պարբերականը:
Նշվում է, որ այս տեղեկատվությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իսկ ՌԴ պատպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ այդ հարցը քննարկվել է բանակցությունների ժամանակ:
Թուրքական կողմ իր հերթին հետաքրքրություն է հայտնել «С-400»-ի գնման հետ կապված և ներկա պահին գնահատում է հնարավոր պայմանագրի արժեքը: