ԱՄՆ-ում վաճառվում է մի ամբողջ քաղաք
Ավելորդ 3.5 միլիոն դոլար ունեցողները հնարավորություն ունեն մի ամբողջ քաղաք գնելու, որը Օրեգոն նահանգի Պորտլենդ ամերիկյան քաղաքացից 362կմ հեռավորության վրա է գտնվում: Թիլլեր անունով վայրում երկու մարդ է ապրում, տարածքը կազմում է 100 հեկտար: Փոքրիկ քաղաքում 6 տուն կա: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Yahoo!»-ին:
Թիլլերի ներկայիս բնակիչներն են՝ նախկին ուսուցիչ, ով չգործող դպրոցի մոտ տուն ունի, և տեղի եկեղեցու սպասավորը: Քաղաքի մոտակայքում ևս 250 մարդ է ապրում: Վայրը պատկանում է մի ընտանեկան զույգի, որը Թիլլերը վաճառքի է հանել դեռևս 2015 թվականին, սակայն այն ժամանակ գնորդ չի գտնվել, դրա համար ամուսինները որոշել են իջեցնել գինը: Ի դեպ, լրացուցիչ 350 000 դոլարի դիմաց նրանք պատրաստ են վաճառել հին դպրոցի շենքը:
Բացի 6 բնակելի տներից, Թիլլերում արդյունաբերություն և առևտրային կետեր կան: