Թուրքիան պաշտոնապես սպառնացել է Նիդերլանդներին
Թուրքիայի փոխվարչապետ Թուման Քուրթուլուշը սպառնացել է Նիդերլանդներին տնտեսական պատժամիջոցներ կիրառելով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «HaberTurk»-ին:
«Մենք սկսել ենք տնտեսական պատժամիջոցներից, դրան կհաջորդեն նաև այլ պատժամիջոցներ»,- հայտնել է քաղաքական գործիչը տեղական «HaberTurk» լրատվամիջոցին տված հարցազրույցի ընթացքում:
Ի դեպ, Թուման Քուրթուլուշը հայտնել է հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու ցանկության մասին, որը տեղի է ունեցել երկու երկրների միջև: