Պուտինը պատմել է Մեդվեդևի մրսածության մասին
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին չի հաջողվել զերծ մնալ գրիպից:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Մեզ մոտ համաճարակային իրավիճակը նվազում է, սակայն դեռևս իրավիճակը լուրջ է:Դմիտրի Անատոլևիչին «լավ չպահեցինք»»,- հայտարարել է նա` կառավարության անդամների հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ:
Միևնույն ժամանակ` առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, ով նույնպես ներկա էր նիստին, նշել է, որ գրիպի համաճարակը, որը առավել տարածված է Ռուսաստանի հինգ մարզերում, ապրիլի կեսերին ամբողջովին կնահանջի: