Նոր «YotaPhone» հեռախոսների արտադրությունը հետաձգել են ոչ բավարար ֆինանսավորման պատճառով
«Ростех»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտնել է, որ ռուսական «YotaPhone» սմարթֆոնների երրորդ մոդելի արտադրությունը հետաձգվում է չինացի բաժնետերերի կողմից ոչ բավարար ֆինանսավորման պատճառով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում տալով TACC-ին:
«Մեր ընկերությունը «YotaPhone»-ի երրորդ վերսիան է ստեղծել, սակայն միջոցներ մենք առայմ չենք գտել: Մեր գլխավոր բաժնետերը դեռևս բավարար միջոցներ չի տրամադրում»,- ասել է նա: Նրա խոսքերով` դեռ ոչ մի հստակ տեղեկություն չկա` երբ կներկայացվի սմարթֆոնի նոր մոդելը:
Նա նաև բացատրել է, որ շուկայում ռուսական սմարթֆոնի հաջող վաճառքի բացակայությունը կապված է չինացի բաժնետերերի ակտիվության իջեցման հետ: