Պուտինը դատախազությանը «պետության աչք» է անվանել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դատախազությունը պետք է պետության աչքը լինի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Փառք Աստծո` մեզ մոտ հարապետություն է, այլ ոչ թե միապետություն: Սա նշանակում է, որ դատախազությունը պետք է պետության աչքը դառնա` պետության քաղաքացիների և պետության շահերի պաշտպանությանը կողմնակից»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը մանրամասնել է, որ Ռուսաստանը աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ դատախազությունը այդքան կարևոր դեր է ստանձնել:Ավելի վաղ Պուտինը նշել էր, որ դատախազության մարմինները պետք է խստացնեն բյուջետային միջոցների բաշխման վերահսկման գործընթացը: