Լավրովը Ուկրաինայում ռուսաստանյան բանկերի հետ կապված խնդիրները անվանել է իրավական խախտում
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսաստանյան բանկերի հետ կապված իրավիճակը սեփականության իրավունքի խախտում է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում տալով РИА «Новости»-ին:
«Այստեղ ուկրաինական իրավապահ մարմինները ինչ-որ իրավասություններ ունեն ինքնադատաստանի անթույլատրելիության հետ կապված, ինչ-որ քայլեր, որոնք ուղղակիորեն խախտում են իրավունքը, խախտում են սեփականության իրավունքը, այս բոլոր հարցերը գտնվում են իրավապահ մարմինների ենթակայության տակ»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Կիևում դադարեցվել են «Սբերբանկ»-ի գլխավոր գրասենյակի աշխատանքները: