Մայքլ Ջեքսոնի դստերը դերասանական փայլուն կարիերա է կանխորոշվել
Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի դուստր Պերիսին շոու-բիզնեսում փայլուն կարիերա են կանխորոշում: Սուպերմոդել Նաոմի Քեմբելն, օրինակ, հույս ունի, որ Պեիս Ջեքսոնը կկարողանա ցույց տալ իրեն որպես տաղանդավոր դերասանուհի: Այս մասին գրում է Kleo.ru-ն:
Պերիսն ավելի վաղ համաձայնել է նկարահանվել «Chanel» գովազդային ընկերությունում, և համաձայն ասեկոսեների՝ աղջիկը ևս մի քանի հետաքրքիր առաջարկներ է ստացել: Բայց Նաոմին ենթադրում է, որ Ջեքսոնը պետք է կենտրոնանա դերասանության ոլորտում մոդելային բիզնեսի փոխարեն:
Հիշեցնենք, որ մի քանի տարի Ջեքսոնը գտնվում էր դժվար պատանիների համար նախատեսված հատուկ հաստատությունում:
«Ես խելագար էի: Ես իրոք խելագար էի: Ես անցա ամեն ինչին ուղղված պատանեկան ատելության միջով: Եվ ես միայնակ էի և դեպրեսիայի և տագնապի հետ: Միայնակ: Անօգնական»,- ոչ վաղ արված հարցազրույցներից մեկում պատմում է Պերիսը: