Թուրքիան հայտարարել է Նիդերլանդների հետ դիվանագիտական կապերի խզման մասին
Թուրքիան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերը Նիդերլանդների հետ՝ թուրք-նիդերլանդական քաղաքական ճգնաժամի խորացման հետ կապված: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը;
Ինչպես հայտնել է Թուրքիայի փոխվարչապետը՝ այդ քայլը պատասխան է Նիդերլանդներին այն բանի համար, որ արգելել են թուրք դիվանագետներին հանդես գալ սահամանադրական բարեփոխումների հետ կապված հանդիման ժամանակ:
Հիշեցնենք, որ Թուրքիան որոշել է փակել նաև օդանային տարածքը հոլանդացի դիվանագետների համար: Նման հայտարարությամբ հանդես էր եկել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրթուլմուշը: