Թուրքիան փակում է իր օդային տարածքը հոլանդացի դիվանագետների համար
Թուրքիան փակում է օդային տարածքը հոլանդացի դիվանագետների համար, քանի դեռ Ամստերդամը չի բավարարել Անկարայի պահանջը։ Այս մասին գրում է Associated Press գործակալությունը:
Նշվում է, որ նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրթուլմուշը, ով մասնավորապես նշել է, որ Անկարայում Նիդերլանդների դեսպանին, ով դիվանագիտական ճգնաժամի պահին Թուրքիայի սահմաններից դուրս էր գտնվում, չեն թույլատրի վերադառնալ Թուրքիայի մայրաքաղաք։
Նրա խոսքով՝ կառավարությունը երկրի խորհրդարանին խորհուրդ է տվել դուրս գալ Նիդերլանդների հետ խորհրդարանական բարեկամական խմբից։
«Սա խորը ճգնաժամ է, բայց մենք չենք դա ստեղծել»,-ասել է նա: