Ադրբեջանում թեժ զարգացումներ են սպասվում
Այսօր «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի գալիք նախագահական ընտրություններին: Նրա խոսքով' Ադրբեջանում թեժ զարգացումներ են սպասվում: Հնարավոր են նաև անկանխատեսելի իրավիճակներ:
Բանախոսը անդրադարձավ նաև ԼՂՀ հարցին և նշեց, որ լուրջ փոփոխություններ չկան բանակցային, հակամարտության կարգավորման գործընթացներում: Նրա խոսքով' Ադրբեջանը փորձում է խոսել ռազմական և տնտեսկան շանտաժի լեզվով, սական նոր բան դեռ չի սպասվում: Շարունակվում է նաև ԼՂՀ-ի պետականաշինության գործընթացը, որի մասին փաստում է Մոնսերատ Կաբալիեի այցը: Նրա խոսքով' սովորական է նաև այս կամ այն քաղաքական գործչի կողմից տրված հայտարարությունները , քանի որ յուրաքանչյուր իրավիճակ կամ հայտարարություն, որոնք հիստերիա են առաջացնում' տարիներով շարունակվում է: Ս. Մինասյանը անհասկանալի համարեց նաև Սերգեյ Լավրովի, ինչպես նաև Հայաստանի տարբեր ուժերի կողմից արված հայտարարությունները: Նրա խոսքով' իրավիճակը վերջին 20 տարվա ընթացքում ոչ փոխվել է, ոչ էլ կփոխվի: