Էրդողանը մեղադրել է Մերկելին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր մեղադրանքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին: Ավելի վաղ նա Գերմանիայի իշխանություններին նացիզմի մեջ էր մեղադրել, իսկ այժմ հայտնել է, որ ԳԴՀ-ն ընդհանուր առմամբ և մասնավորապես Անգելա Մերկելն աջակցում են իրենց ողջ երկրով ահաբեկիչներին: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Գերմանիան ամենաանգութ կերպով աջակցում է ահաբեկիչներին».- նշել է նա հարցազրույցի ընթացքում:
Նա պարզաբանել է, որ Անկարան ավելի վաղ Գերմանիա է ուղարկել ահաբեկիչների՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության անդամների 4.5 հազար դոսիե: Սակայն Էրդողանի խոսքով՝ Բեռլինն անգործության է մատնված: Նա մեղադրել է անձամբ Մերկելին: