Պուտինի և Թրամփի հանդիպման հարցը մնում է «օդից կախ»
Այսօր Սպիտակ տան մամուլի ծատայությունը հայտնել է, որ դեռևս չեն կարող հաստատել կամ հերքել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Համբուրգում՝ «G20»-ի շրջանակում: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Ես չգիտեմ օրերը: Ես գիտեմ, որ մեր թիմը շատ ակտիվորեն աշխատում է երկկողմանի հանդիպումներ կազմակերպելով «G20»-ի շրջանակում Համբուրգում: Սակայն ձեր հարցի մասով ես ոչինչ չեմ կարող հայտարարել»,- նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
Բացի այդ, Դոնալդ Թրամփի քարտուղարությունը դեռևս չի բացառում Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունը Սիրիայի հարցով: