Էրդողանի քաղաքական հակառակորդները 61 միլիոնով գնել են «լյուքս» հեռախոսներ արտադրող «Vertu»-ն
Հոնկոնգի «Godin Holdings» ընկերությունը ազատվել է էլիտար «Vertu» հեռախոսների արտադրողից, որը նրան էր պատկանում վերջին 18 ամիսների ընթացքում: Բրենդը, որը ժամանակին «Nokia»-ին էր պատկանում, կանցնի «Baferton»-ին՝ Կիպրոսի մի ընկերության, որը վերահսկվում է թուրք գործարար Հաքան Ուզանի կողմից: Գործարքը կնքվել է 61 միլիոն դոլարով: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ուզանի խոսքով՝ «Vertu»-ն «հզոր բրենդ է, որը շուկայում նշանակալի տեղ ունի»: Բիզնեսմենը նաև պատրաստակաություն է հայտնել ֆինանսական օգնություն տրամադրել ընկերությանը, որը պետք է վերջինիս թույլ տա «բացահայտել իր պոտենցիալը»;
Ինչպես հաղորդվում է, Հաքանի եղբայրը՝ Ջեմը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդն է: 2003 թվականին նրա ընտանիքը ստիպված է եղել փախչել երկրից: