Ծիծաղելի, ղժժալու աստիճանի ծիծաղելի հաշվետվություն. Բագրատյանը՝ բյուջեի կատարողականի մասին
-Ես գտնում եմ, որ երկրում 2012 թվականին տնտեսական աճ կա և բյուջեն կատարողական է, բայց ես դեռ մի տարի առաջ զգուշացնում էի, որ բյուջեն ոչ միայն պետք է կատարվի, այլ պետք է գերակատարվի, որովհետև և՛ այս տարվա բյուջեն, և' 2012-ի բյուջեն ընդունվել են շատ ավելի ցածր մակարդակով, և դրանք հնարավոր չէր չկատարել. սրանով բնականաբար իմ դրական վերաբերմունքը սպառվում է և ես կուզենայի խորհրդարանի ուշադրությունը գրավել հետևյալ փաստերի վրա,- ԱԺ-ում խոսելով 2012 թվականի բյուջեի կատարողականի մասին նման ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա շարունակեց.
-Իմ գնահատմամբ՝ եթե տնտեսական աճը 7,2% է, ապա համախառն բոլոր եկամուտները պետք է ավելացվեն 7,4%-ով. ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ նկարված է. այդպիսի բան լինել չէր կարող. պատկերացրեք, որ 2012-ին, 2011-ի համեմատ, կարտոֆիլի արտադրությունն ավելացրել եք 110-130 տոննա, գինը 100-ից 105 դրամ է դարձել, շատ հեշտությամբ կարող եք հաշվել, որ գնաճը կազմում է 106,4%, դեֆլյատորը՝ 106,17, դեֆլյատորը նույն գնաճն է՝ հավասարակշռված, հաշվետու տարվա արտադրության ծավալներով, այսինքն դրական թվերն իրար գումարելիս, բաժանելիս բացասական թիվ չի կարող ստացվել, եղբայր, չի կարող նման բան լինել. էս էլ նամակները Ազգային վիճակագրական ծառայության՝ ծիծաղելի, ղժժալու աստիճանի հաշվետվություն. չի կարող լինել տենց բան,- նշեց Բագրատյանը:
Բագրատայնը նաև խորհուրդ տվեց Ֆինանսների նորանշանակ նախարարին թվերն ասելիս շատ զգույշ լինել: