Երեք դիմակավորված անձիք առաքիչից պիցցա են գողացել
Ռուսաստանի մայրաքաղաքային ոստիկանությունը երեք մոսկվայաբնակ երիտասարդների են ձերբակալել, ովքեր կասկածվում էին առաքիչից երկու տուփ պիցցա հափշտակելու մեջ:Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Ոստիականական բաժանմունք ահազանգ է ստացվել սննդի առաքման աշխատակցին կողոպտելու մասին, ով սնունդ էր առաքում Զնամենսկայա փողոցի տներից մեկը:Նրան են մոտեցել երեք դիմակավորված անձիք, հափշտակել են երկու տուփ պիցցա և թաքնվել»,- ասվում է հաղորդագորթյան մեջ:
Նշվում է, որ սա մայրաքաղաքում կատարված նմանօրինակ հանցագործությունների մեջ միակը չէ: