Իրանի նախագահը կայցելի Մոսկվա
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Մոսկվա գտնվում է նախապատրաստական փուլում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում տալով TACC-ին:
«Նման միջոցներ են ձեռնարկվում, մենք համապատասխան հայտարարություն կանենք»,- ասել է Պեսկովը:
Ենթադրվում է, որ որ բանակցությունները տեղի կունենան Մոսկվայում՝ մարտի 28-ին:
Ավելի վաղ, Ռուսաստանում Իրանի դեսպանատունը հաստատել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` Ռուսաստան ժամանելու մտադրությունը: