Կրեմլը պրովոկացիա չի տեսնում Սամոյլովայի` Ռուսաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու մեջ
Կրեմլը չի տեսնում պրովոկացիա այն բանում, որ երգչուհի Յուլիա Սամոյլովան Կիևում կայանալիք «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթում ներկայացնի Ռուսաստանը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում տալով TACC-ին:
«Ես չէի օգտագործի պրովոկացիա բառը: Դա հեռուստաալիքի ընտրությունն է: Այստեղ պրովոկացիոն ոչինչ չենք տեսնում»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հարցին, թե արդյոք Սամոյլովայի` Ղրիմում ունեցած ելույթի չի խանգարի, որ վերջինս ներկայանա «Եվրատեսիլ»-ում, Պեսկովը պատասխանել է, որ թերակղզում գրեթե բոլորը եղել են և չկա այնպիսի մարդ, ով չի այցելել Ղրիմ: