Մոսկվայի հիդրոմետ կենտրոնը եղանակային պայմանների պատճառով օդի աղտոտվածություն է կանխատեսել
Ռուսաստանի հիդրոմետ կենտրոնը Մոսկվա քաղաքի բնակիչներին զգուշացրել է, որ եղանակային պայմանները բարենպաստ չեն վնասակար նյութերի ցրման համար, այդ պատճառով, մայրաքաղաքի տարածքում սպասվում է օդի աղտոտվածություն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն հղում տալով TACC-ին:
Նշվում է, որ օդի աղտոտվածությունը քաղաքում նկատելի կդառնա երկուշաբթի երեկոյան, մարտի 13-ին:
Օդերևութաբանների խոսքերով` երևույթի ի հայտ գալուն կնպաստի տաք, առանց քամու եղանակը, որի պատճառը անշարժ անտիցիկլոնն է: