Ռուսաստանի հետ հարաբերությունները նախկին հուն են վերադարձել. ՌԴ-ում Թուրքիայի դեսպան
Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ոչ միայն վերադարձել են հարաբերությունների նախաճգնաժամային վիճակին, այլ՝ կարողացել են դրանց զարգացման համար նոր նպատակներ դնել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Ինչպես հայտնի է մարտի 10-ին Մոսկվայում կայացան բանակցություններ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինիև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև:
Դեսպանը նաև նշել է. «Ամենակարևորը համարում եմ այն, որ մենք անցյալում ենք թողել այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են՝ մեր հարաբերությունների նորմալացումը: Մեր հարաբերությունները ոչ միայն վերադարձել են նախաճգնաժամային շրջանի մակարդակին, այլ՝ դրանց զարգացման կոնկրետ նպատակներ են դրվել»:
Հիշեցնենք, որ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները լարվեցին 2015 թվականի նոյեմբերին, երբ Սիրայում թուրքական կողմը հարված հասցրեց «Су-24»-ին: Հարաբերությունները, սակայն որոշակի ստաբիլ վիճակի բերվեցին 2016 թվականի ամռանը, երբ Թուրքիայի նախագահը նամակ հղեց Վլադիմիր Պուտինին, որտեղ նա ներողություն էր խնդրում: