«Եվրատեսիլ-2017»-ին Ռուսաստանը ներկայացնող մասնակցին կարող են չթողնել մուտք գործել Ուկրաինա
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Կիևում կայանալիք «Եվրատեսիլ-2017»-ին Ռուսաստանը կներկայացնի Յուլիա Սամոյլովան՝ մի աղջիկ, ով տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով: Երգչուհուն, սակայն կարող են չթողնել մրցույթին մասնակցել, քանի որ նա հանդես է եկել ի պաշտպանություն Ղրիմի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Говорит Москва» ռադիոկայանին:
Ինչպես հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, ինքը չի տեսնում խնդիր՝ ռուս մասնակցի կողմից Ղրիմին սատարելու հարցում, ինչպես նաև չի նկատվում Ուկրաինայի դեմ որևէ քայլ:
«Եթե նա արվեստի մարդ է, ապա մենք միայն ուրախ ենք, որ նա ներկայացնի Ռուսաստանը»,-ասել է նա և հավելել, որ, եթե ռուս մասնակիցը կատարի քաղաքական հայտարարություններ, ապա այդ դեպքում նրան կարգելվի նաև մուտք գործել Ուկրաինայի տարածք: