Երգիչ Էդ Շիրանը կհայտնվի «Գահերի խաղ»-ի նոր եթերաշրջանում
Բրիտանացի հայտնի երաժիշտ Էդ Շիրանը հանդես կգա «Գահերի խաղը» հայտնի սերիալի նոր եթերաշրջանում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով The Guardian պարբերականին:
Նշվում է, որ նման հայտարարությամբ հանդես են եկել սերիալի հեղինակներ Դեյվիդ Բենիոֆն ու Դենիել Վայսը: Մասնավորապես, Բենիոֆը նշել է, որ Շիրանին հրավիրել են մասնակցել դերասանուհի Մայսի Ուիլյամսի պատճառով, ով խաղում է Արիա Սթարքի դերը: 19-ամյա դերասանուհին երգչի երկրպագուն է:
«Մենք տարիներով փորձում էինք ստանալ Շիրանին՝ Մեյսիին ուրախացնելու համար: Այս տարի վերջապես հաջողվեց դա»,-պատմել է Բենիոֆը:
Բրիտանացի կատարողը սերիալում էպիզոդներից մեկում կնկարահանվի: Սակայն, հեղինակներն այլ մանրամասներ չեն հայտնել: