The Beatles-ի անհայտ լուսանկարներով էլեկտրոնային գիրքը կհայտնվի Apple-ի խանութներում
Լեգենդար “The Beatles” խմբի անհայտ լուսանկարներով էլեկտրոնային գիրքը կհայտնվի Apple-ի խանութներում:
«Այս լուսանկարներն անհայտ են հանրությանը»,- հայտնել է Ռինգո Սթարրը, ով պատրաստվում է հրատարակել գիրքը: Լուսանկարների ցանկում կլինեն Փոլ Մակքարթնիի, Ջոն Լենոնի, Ջորջ Հարիսոնի և Ռինգո Սթարրի' ոչ համերգային, առօրյա կյանքը պատկերող լուսանկարները:
Դրանք կուղեկցվեն Սթարրի մեկնաբանություններով: Նա տեսահոլովակի միջոցով կպատմի իր մանկության և երիտասարդության մասին: Տպագիր տարբերակով գիրքը լույս կտեսնի այս տարվա դեկտեմբերին ' շատ քիչ տպաքանակով, հայտնում է Ria.ru-ն: