ԱՄՆ-ը ծրագրում է Հարավային Կորեա տեղափոխել «Grey Eagle» ռազմական անօդաչու սարքը
ԱՄՆ-ը ծրագրում է Հարավային Կորեա տեղափոխել «Grey Eagle» անօդաչու ռազմական թռչող սարքը՝ պատերազմի դեպքում դեպքում ԿԺԴՀ բարձրագույն ղեկավարությանն ու հրամանատարական կետերին հարվածներ հասցնելու համար: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Рёнхап գործակալությանը:
Նշվում է, որ մարտական դրոնը զինված կլինի «AGM-114 Hellfire» դասի «օդ-երկիր» չորս հրթիռներով և չորս «GBU-44/B Viper Strike» կառավարվող ավիառումբերով:
Հիմնականում, այս զենքերը նախատեսված են հյուսիսում՝ ապառազմականացված գոտու ուղղությամբ, հարևանի ռազմական հարվածները հետ մղելու համար (Կորեական թերակղզի):