Դիմա Բիլանը հիվա՞նդ է (լուսանկար)
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք հայտնի երգիչ Դիմա Բիլանը ճաղատացել է: Նա նաև լուսանկարներ էր հրապարակել Instagarm-ի իր էջում: Այդ լուսանկարներն իհարկե անմանս չէին մնացել մեկնաբանություններից, իսկ շատերն էլ ենթադրել էին, որ գուցե երգիչը ծանր հիվանդությամբ է տառապում և դրա համար է որոշել գնալ այդ քայլին և ճաղատանալ: Այս մասին գրում է Life.ru-Ն
Սակայն, իրականում, 35-ամյա երգիչը պարզապես տեսահոլովակ է նկարահանում, որում հանդես է գալիս հենց այդ կերպարով: Երգը կոչվում է «Лабиринты»:
Այն, որ Բիլանն առողջական խնդիրներ ունի, դա վաղուց է հայտնի: Նրա խնդիրը կապված է ողնաշարի հետ, որը երբեմն ուժեղ ցավերի պատճառ է հանդիսանում: Երգիչը պարբերաբար բուժման կուրսեր է անցնում: