Ջոլին ցանկանում է էլի երեխաներ որդեգրել ամուսնալուծվելուց հետո
Անջելինա Ջոլին՝ երեք երեխաների մայր, ով ևս երեքին որդեգրել է, ցանկանում է էլի երեխաների որդեգրել: Այժմ Ջոլիի ընտանիքն ամենալավ ժամանակաշրջանը չէ ապրում: Անջելինան ամուսնալուծվում է Բրեդ Փիթից և ամեն ինչ անում է, որպեսզի երեխաներին զրկի հոր հետ շփումից: Նշենք, որ Փիթը նույնպես որդեգրել է Մեդոքսին, Պաքսին և Զահարին: Սակայն, ինչպես այսօր հայտնի է դարձել, 6 երեխայով Ջոլին չի պատրաստվում կանգ առնել: Այս մասին գրում է Starslfe.ru-ն՝ հղում տալով HollywoodLife.com-ին:
Ինչպես երևում է, նա որոշել է ձեռնոց նետել Մադոննային որդեգրված երեխաների թվով: Մադոննան այս պահին 4 երեխա ունի որդեգրած: 41-ամյա Անջելինան դեռևս ուղիներ է փնտրում հանրությանն օգտակար լինելու համար, որովհետև նա պատրաստ է դեռևս մի քանի երեխաների համար մայր դառնալուն:
«Նա սկզբից ցանկանում է վերջակետ դնել Բրեդ Փիթի հետ կապված հարցերին, հետո արդեն առաջ շարժվել»,- նշվում է հաղորդագրության մեջ: