Կրեմլի կոչը՝ Վաշինգտոնին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, իրար մեղադրելով, կորցնում են համաշխարհային խնդիրները լուծելու իրենց պոտենցիալը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «CNN»-ին:
Պեսկովն անընդունելի է համարում այն իրավիճակը, երբ «այնպիսի երկրները, ինչպիսիք են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, երկխոսություններ չեն ունենում իրար մեջ, հատկապես շատ մեծ թվով տարածաշրջանային և գլոբալ հարցերով, որոնք կանգնած են իրենց առջև»:
«Այդ հարցերը լուծելու համար ջանքերը միավորելու փոխարեն մենք կորցնում ենք պոտենցիալը՝ մեղադրելով իրար»,- նշել է ՌԴ նապագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: