Դիմա Բիլանը ճաղատացել է (լուսանկարներ)
Վերջին ժամանակներս երկրպագուները տարված են Դիմա Բիլանի նորություններով և անհանգստանում են նրա համար: Երգիչը նիհարել է և լավ տեսք չունի: Վերջերս հայտնի է դարձել, որ Բիլանն իրականում լուրջ առողջական խնդիրներ ունի: Նա ողնաշարի հինգ ճողվածք ունի:
Նա հրաժարվել է վիրահատությունից և արձակուրդ է վերցրել: Երգիչը հայտնել է, որ բուժմամբ կզբաղվի «Ձայնը» նախագծի նկարահանումներից հետո: Իսկ այժմ լուսանկարներ է հրապարակել, որոնցում տեսնում ենք՝ երգիչը ճաղատացել է: