Չավուշօղլուի սկանդալային հայտարարությունը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօզլուն երկու թուրք նախարարներին Նիդերլանդներ չթողնելու սկանդալի ֆոնին երկիրը ֆաշիզմի մայրաքաղաք է անվանել: Այս մասին նա հայտնել է ֆրանսիական Մեց քաղաքում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
«Նիդերլանդներն այսպես կոչված ժողովրդավարության մայրաքաղաքն է: Ես այն չակերտների մեջ եմ ասում, որովհետև իրականում այն ֆաշիզմի մայրաքաղաքն է»,- նշել է Չավուշօղլուն:
Ավելլի վաղ նմանատիպ հայտարարություն էր արել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նիդերլանդների կառավարության գործողությունները նա համարում է նացիզմի մնացորդներ, իսկ գերատեսչության ներկայացուցիչներին անվանել է ֆաշիստներ: