Ստամբուլում ցուցարարները Նիդերլանդների դեսպանատան վրա բարձրացրել են Թուրքիայի դրոշը (տեսանյութ)
Ստամբուլում Նիդերլանդների դեսպանատան առջև տեղի ունեցած ցույցի ժամանակ ցուցարարները պատռել են երկրի դրոշը՝ փոխարենը բարձրացնելով Թուրքիայինը: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով France presse-ին:
Բողոքի ցույցը կապված է եղել Նիդերլանդների և Թուրքիայի միջև ծագած դիվանագիտական սկանդալի հետ:
Նախօրեին Նիդերլանդների իշխանությունները թույլ չեն տվել, որպեսզի երկրում վայրէջք կատարի Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի ինքնաթիռը: Թուրք ԱԳ նախարարը պետք է ելույթ ունենար Ռոտերդամում տեղի ունեցող միտինգին: Այնուհետև, երբ Ռոտերդամ է փորձել գալ Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Կայան, վերջինիս բացատրել են, որ նա «ոչ ցանկալի արտասահմանցի է» և հետ են ուղարկել երկրից:
Այնուհետև նախարարը հայտնել է Նիդերլանդներում ծայրահեղ կոշտ վերաբերմունքի մասին: