Ավելի հասկանալի և կանխատեսելի Թուրքիա. ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցը RT-ին (տեսանյութ)
Ռուսաստանի և Թուրքիայի միջև ջերմացումն ազդեցություն չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այս մասին «RT»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև եղած հարաբերությունները կարող են ավելի ջերմ կամ ավելի սառը դառնալ: Մեզ կապում է ռազմավարական գործընկերությունը: Ես համարում եմ, որ դրանք անզուգորդելի կատեգորիաներ են»,- ընդգծել է Սարգսյանը:
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի համար հասկանալի և կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին:
«Ավելի հասկանալի և կանխատեսելի Թուրքիա. այն, ինչի մասին մենք միշտ մտածել ենք», - հավելել է նախարարը:
ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ: