Թուրքիայում տեղի ունեցող դեպքերը կարող են ազդել նաև Հայաստանի վրա
Այսօր' հունիսի 12-ին, Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց արտաքին քաղաքական զարգացումների մասին: Նրա խոսքով' Թուրքիայի դեպքերը կարող են անդրադառնալ Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի վրա: Թուրքիայի վարչապետը չի կարողանոմ իրավիճակը վերահսկել, իսկ հասարակությունը հոգնել է նրա հռետորաբանությունից, ինչպես նաև սոցիալ-տնտեսական դժվարություններից:
Ալեքսանդր Իսկանդարյանը անդրադարձավ նաև Ադրբեջանում կայանալիք ընտրություններին և նշեց, որ Ալիևը հաղթանակ կտանի, չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը միավորվում է: Այն հարցին, թե Արևմուտքը կպահի՞ արդյոք Ալիևին, քաղաքագետի խոսքով' Արևմուտքն ընտրելու հնարավորություն չունի: Ադրբեջանը շատ կարևոր դիրք է զբաղեցնում, քանի որ տրանզիտ երկիր է, բացի այդ ունի նաև գազի պաշարներ: Իսկանդարյանի խոսքով' Ադրբեջանի նման երկրին ամեն ինչ էլ ներվում է, քանի որ Արևմուտքը Քադաֆիի հետ է շփվել և ընդունել է Մուբարաքին: