Սիրիայում ԱՄՆ զորքերի ներկայությունն «ԻՊ»-ի դեմ հաղթանակի երաշխիք չեն. Ասադ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել չինական ԶԼՄ-ներին, որտեղ խոսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի և այդ պայքարում ՌԴ-ի գործառույթի մասին: Վերջինս գտնում է, որ ՌԴ-ն ամենաարդյունավետ և լուրջ պայքարն է մղում «ԻՊ»-ի դեմ:
Ասադն իր հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև ԱՄՆ-ի գործառույթներին ու դերին՝ «ԻՊ»-ի դեմ պայքարում: Նա նշել է, որ Սիրիայում ԱՄՆ զորքերի ներկայությունն «ԻՊ»-ի դեմ հաղթանակի երաշխիք չի համարում, իսկ պատճառը գուցե նրանում է, որ գործնականում Սիրիայի և ԱՄՆ-ի միջև չկա պաշտոնական մակարդակի վրա գտնվող կապ:
Ասադը նաև նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ Դամասկոսը որևէ դրական արդյունքի չի սպասում Ժնևի բանակցություններից, սակայն, դա համարում է «մեկ քայլ» կոնֆլիկտի կարգավորման համար: