Ռուսաստանը միակ լուրջ ուժն է «ԻՊ»-ի դեմ պայքարում. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չինական ԶԼՄ-ներին տված հարցազրուցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միակ լուրջ ուժն է, որն իրապես կարող է պայքարել և պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Ասադի խոսքով՝ Դամասկոսում դեռևս ոչ մի քայլ չեն նկատում, որն արվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, ով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը համարում էր իր քաղաքականության կարևոր և բաղկացուցիչ մասը:
«Միակ լուրջ ուժը, որը պայքարում է «ԻՊ»-ի դեմ՝ ՌԴ-ն է: Նրա գործողություններն արդյունավետ են»,-ասել է Ասադը: