Պենզայում ոստիկանը տղամարդուն առևանգել և սպանել է՝ նրա զոքանչի պատվերով
2016 թվականի դեկտեմբերի սկզբին Պենզայի մարզի բնակչին առևանգելու և սպանելու մեջ կասկածվում է ոստիկան, իսկ պատվիրատուն՝ սպանվածի զոքանչն է: Այս մասին գրում է PenzaNews-ը:
Նշվում է, որ ըստ քննիչների տվյալների՝ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 4:00-ին, երկու ոստիկաններ եկել են տղամարդու բնակարան և տարել նրան: Դրանից հետո նա անհետացել է:
Հետաքննությունը մի քանի վարկած մշակել, այդ թվում՝ պատվիրված առևանգում, որի նախաձեռնողը սպանվածի զոքանչն է հանդիսանում, ով մշտապես հեռախոսային կապի մեջ է եղել ոստիկանի հետ: Արդյունքում, բոլոր կասկածյալները ձերբակալվել են: Նրանք խոստովանել են մեղքը: Զոքանչը ևս ձերբակալվել է: