Թուրքիայում փակել են Հոլանդիայի դեսպանատան ելքն ու մուտքը
Թուրքիայում ոստիկաությունը անվտանգության նկատառումներով փակել է Հոլանդիայի դեսպանատան ելքն ու մուտքը:Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով TACC-ին:
«Անվտանգության նկատառումներով` Անկարայում Հոլանդիայի դեսպանատան մուտքն ու ելքը փակ են »,- հայտնել է պաշտոնական աղբյուրը:
Նշվում է, որ նման միջոցառումները կարող են կապված լինել Թուրքիայի քաղաքացիների հնարավոր ընդվզման հետ` կապված Թուրքիայի և Նիդերլանդների պաշտոնական հարաբերությունների լարվածության հետ: